Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա

Դեղագործության 4-րդ համաժողովը` շուտով

Դեղագործության 4-րդ համաժողովը` շուտով

Նոյեմբերի 9-ին և 10-ին Երևանում անցկացվելու է դեղագործության մրցունակության միջազգային 4-րդ համաժողովը, որը կազմակերպել է Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միությունը: Այս մասին Aysor-ին տեղեկացրեցին միությունից:

Միջոցառումը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին:

Աղբյուրը նշեց, որ համաժողովը բաղկացած է լինելու երկու մասից. առաջին նիստին ներկայացվելու են անկախ Հայաստանի ձեռքբերումները դեղագործության ոլորտում, երկրորդ մասում` միջազգային լավագույն փորձը:

Նշենք, որ դեղագործության մրցունակության միջազգային 4-րդ համաժողովին մասնակցելու են 400 բիժշկներ, դեղագետներ, հյուրեր ԱՊՀ տարածքից և Եվրոպական երկրներից, նաև ոլորտի պատասխանատուներ, պետական հատվածի ներկայացուցիչներ:

Համաժողովի շրջանակներում ներկայացվելու է նաև դեղագործական ցուցահանդես: Համաժողովի երկրորդ օրը հյուրերին ներակայցվելու en Հայաստանի տեսարժան վայրերը, այցելելու են նաև դեղագործական ընկերություններ, որոնք առաջատեր են ոչ միայն Հայաստանում, այլև ԱՊՀ տարածքում:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ